Հրազդանի դպրոցներից մեկում 12 երեխա է թունավորվել անհայտ գազից
Թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ ԲԿ-ում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։