Գառնիում 54-ամյա տղամարդը մուրճով սպանել է 52-ամյա եղբորը
Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։
Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։