Աշխարհահռչակ թավջութակահար Hauser-ի էմոցիաներով լեցուն մենահամերգը Հայաստանում
Աշխարհահռչակ խորվաթ թավջութակահար Hauser-ը առաջին անգամ ժամանել էր Հայաստան: Երեկ՝ հունիսի 17-ին, ՀԱՅԱ փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Խորվաթ երգչի մենահամերգը: Դահլիճը լեփլեցուն էր հիացմունքով, անկեղծ էմոցիաներով ու բարձր տրամադրությամբ։ Հնչեց հայտնի ֆիլմերից սաունդրեքեր, դասական և հիթ դարձած կատարումներ:
Տրամադրությունն այնքան անմիջական էր, որ հանդիսատեսը ինչ-որ պահից սկսեց երգել ու պարել Մեծ արտիստի կատարումների ժամանակ
«Ես անչափ ուրախ եմ, որ կյանքումս առաջին անգամ եկել եմ Հայաստան։ Շնորհակալ եմ, որ եկել եք իմ մենահամերգին։ Հուսով եմ՝ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,-ելույթի սկզբում նշեց HAUSER-ը, որը բեմից հանդիսատեսին հաղորդեց իր էներգիան ու հոգին։
Համերգի ամենատպավորիչ հատվածը նրա ու հանդիսատեսի անմիջական հանդիպումն էր, երբ երաժիշտն իջավ բեմից ու սկսեց նվագել իրեն շրջապատած երկրապագուների կողքին։









