Տեղի գյուղի հատվածում վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող
Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: