ԱԱԾ-ն զգուշացնում է՝ միջազգային չափանիշների խարդախության սխեմա է գործում
ՀՀ ԱԱԾ-ի կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցցանցերում տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։
Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիներին Instagram և Facebook սոցկայքերի «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով էջերում «Գազպրոմ» ընկերության անունից առաջարկվում է բարձր աշխատավարձով աշխատանք․ որոշ քաղաքացիներ տրամադրել են իրենց անձնական տվյալները։