Երևանում Mercedes Sprinter-ը բախվել է ավտոկռունկին. կա 10 վիրավոր

Հունիսի 13-ին, ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում բախվել է ավտոկռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, ավտոկռունկի մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

10-ը վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Mercedes Sprinter-ը պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներն են: