Էպիլեպսիկ հիվանդությամբ տառապող երիտասարդի դեմքին գազ փչած ու մահակով հարվածած ՔՊ-ականը ձերբակալվել է
MediaHub-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազ է փչել, այնուհետ մահակով ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։