Արցախից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը բռնթազավթված Բերձորում հայտարարել էր ,թե «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:
Այս հայտարարությանը արձագանքել են Արցախից, նշելով որ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաջ գիտակցում է , որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: