Ուկրաինան շուտով ծով չի ունենա․ Մեդվեդև
Ուկրաինան շուտով ելք չի ունենա դեպի ծով։ Այս մասին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, արձագանքելով Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Անդրեյ Մելնիկի այն հայտարարությանը, որով նա արևմտյան գործընկերներից խնդրել է ուկրաինական զինված ուժերին սուզանավեր տրամադրել։
«Սուզանավ ունենալն իհարկե շատ լավ է, սակայն շուտով Կիևի ռեժիմն ընդհանրապես ծով չի ունենալու։ Եթե բավարարվի Ուկրաինայի խնդրանքը և նրանք սուզանավեր ստանան, ստիպված են լինելու դրանք օգտագործել Դնեպր գետում»-հայտարարել է Մեդվեդևը։