Այս գիշեր Կիևը ենթարկվել է ամենազանգվածային հրթիռակոծությանը
Կիևն այս գիշեր ենթարկվել է ամենազանգվածային ռմբակոծությանը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
«Սա ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումներ մայրաքաղաքի վրա»,-նշել է նա։
Պոպկոն ավելացրել է, որ գիշերը Կիևում օդային տագնապը հնչել է 5 ժամից ավելի։
Բացի կիևից, զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել Ժիտոմիրի, Սումսկի և Չերկասկի շրջանները։