Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի նախագահը։