Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ըստ աղբյուրի, վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։