Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչն իմ ասածը պետք է ականջին օղ անի
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցները։ Նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել։ Ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես», – ասաց Նիկոլ Փաշինյանը։