Գեղամ Նազարյանը չի արտահայտում ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության տեսակետը․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ֊ում անդրադարձել է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպիննշելով, որ իր համար անհասկանալի է ինչո՞ւ է Փաշինյանի որդին թողնվել անպաշտպան։

«Ես իրավապահ հանակարգին կամ ԱԱԾ֊ին մի հարց, կոչ ունեմ` ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն էսպես անպաշտպան թողնել։ Միգուցե մի օր էլ ինչ֊որ տհաճ միջադեպ շատ֊շատ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր», ֊ մասնավորապես նշել էր Նազարյանը։

Պատգամավորն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման աղմկահարույց հայտարարություններով։

Հաշվի առնելով դա` նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին խնդրեցինք մեկնաբանել գործընկերոջ հայտարարությունը։

«Տվյալ դեպքում Գեղամ Նազարյանը չի արտահայտում ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Դա անհատական կարծիք է, որի հետ մենք համաձայն չենք», ֊ նշեց Իշխան Սաղաթելյանը։