ՌԴ-ից սպառազինությունները չեն հասել Հայաստան. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է։

«Աշխատանքներն ընթանում են, սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան, ավելացնելու որևէ բան չկա», – ասաց նա։

Թե որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

ԱԳ փոխնախարարը չնշեց նաև, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։