Էրդողանը ստացել է 49,35% քվե, Քըլըչդարօղլուն՝ 45%. Թուրքիայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոս։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքեր 50 + ձայների քանակ։

Այսպիսով, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։