Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սպիտակ տուն
Ուրախ էի Սպիտակ տանը հյուրընկալել ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա ողջունել է Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում՝ ընդգծելով, որ խրախուսում են շարունակական երկխոսությունը:
«Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին»,- գրել է նա: