Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական NTV ալիքի եթերում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը․ «Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ ես չեմ կարող դա ընդունել։ Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը․ բացառիկ դեպքի համար ենք թույլ տվել։ Եթե շարունակեն (Հայաստանը), մենք նոր քայլեր կձեռնարկենք», – հայտարարել է Չավուշօղլուն։