Բաքուն պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք)»,-Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Ըստ նրա, հայերն այդ վանքի հետ կապ չունեն, քանի որ այն պատկանում է կովկասյան Ալբանիային և պետք է կառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։