Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ
Բլինքենի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է հաղորդագրությունում։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն ևս հաստատել էր, որ Վաշինգտոնում նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։