Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում
Հայաստանն ադրբեջանին պետք է վերադարձնի 8 սահմանամերձ գյուղ։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։
«Հայաստանը պետք է․
կատարի իր միջազգային պարտավորությունները․
ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից,
ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը,
զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից,
վերջ դնի ականային ահաբեկչությանը,
լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում,
փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը,
բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», – նշել է նա։