Արցախում Ամանորի գիշերը սպանություն է տեղի ունեցել
2023թ. հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել նույն բնակարանի բնակիչ Ա.Օ.-ի և նրան հյուրընկալված Կ.Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռակներով հարվածներ է հասցրել Ա.Օ.-ի գլխին ու դեմքին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։