Երեւանի կենտրոնում զրահապատ Lexus-ը վրաերթի է ենթարկել կարմիր բերետներին ու փորձել է դիմել փախուստի
Ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մինչև վրաերթը, նշված Lexus-ը Ամիրյան փողոցում բախվել է ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածները մնացել են նշված ավտոմեքենայի տակ, որից հետո Lexus-ը փորձել է ճողոպրել դեպքի վայրից, սակայն «SAS» սուպերմակրկետի դիմաց նրա փախուստը կանխվել է»: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Աղբյուրի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածները նույնպես կարմիր բերետներ են: