Ադրբեջանցի մարզիկները փակված են հյուրանոցում

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովը մեկնաբանել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը:

«Քանի որ Երևանը չի կարող ապահովել մեր մարզիկների անվտանգությունը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի մրցումներին: Սպասվում է նրանց վերադարձը հայրենիք: Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, սակայն այժմ նրանք փակված են հյուրանոցում՝ առանց լրատվամիջոցների հասանելիության»: