Mini Cooper-ն ընկել է մոտ 2 մետր բարձրությունից․ կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 15-ին Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Վարդանանց փակուղի 8-րդ շենքի մոտ դուրս է եկել հանդիպկաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով ու մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու բախվել նշված շենքի 1-ին հարկում գործող իրավաբանական ընկերություններից մեկի դռանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մեքենայի վարորդը եղել է կին, որը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։