Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացվեն. Հարցը դատախազության օրակարգում է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատախազությունն առաջիկայում, ըստ ամենայնի, միջնորդություններ կներկայացնի ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության եւս երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հերթը՝ դաշնակցական գործիչներինն է։

Հետապնդումները, սակայն, այսքանով չեն ավարտվի։ Մեր ունեցած տեղեկություններով՝ «ցուցակում» հաջորդը Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն են, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու հավանականության հարցը քննարկվում է դատախազությունում։