Ադրբեջանցի զինվորը Սիսիանից Կապան է հասել, ինչը խայտառակ դեպք է. Գեղամ Մանուկյան
«Մարդու հավատը չի գալիս, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է ազատ լինել Հայաստանի տարածում։ Նա Սիսիանից Կապան է հասել, ինչը խայտառակ դեպք է»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Ավելի խայտառակ է ՀՀ վարչապետի հայտարարությունն ԱԺ ամբիոնից, որ հնարավոր է այդ զինծառայողը հետ է գնացել»,-նշեց Մանուկյանը։