Ադրբեջանցիներն արդեն Երևանում են, մենք ապահովել ենք նրանց անվտանգությունը. Արայիկ Հարությունյան

Չեմ ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունում մեր հարեւան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ լինի. Ադրբեջանցիներն արդեն Երեւանում են, Մենք ապահովել ենք նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ապրիլի 14-ին ժամը 20:30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Երեւանում անցացվող ԵԱ-ին մասնակցում է նաեւ Ադրբեջանի հավաքականը, որը Երեւան է ժամանել 4 մարզիկով: