Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումները դադարեցվել են. Բայրամով

«Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղղակի շփումները դադարեցվել են», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով, իբրև թե միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։

«Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։