ՏԵղ համայնքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն․ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: