Գլխավոր դատախազը պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցով դիմել է ԱԺ նախագահին
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: