Եթե պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը իմանա, որ չի կարող խախտել պայմանավորվածությունները։
Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը։ Ես վստահ եմ, որ բանակցության միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակին։ Բայց, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե մենք ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը։