Պարեկային ոստիկանության 30%-ը կհամալրվի կանանցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները նախատեսվում է լրացնել միայն կանանցով։

«Առաջիկա օրերին կսկսվեն դասընթացները Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար, ինչը նախատեսված է աշնանը:

Մենք ի սկզբանե, խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով։ Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։