Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի և մեկ այլ ՔՊ-ականի տարածած ապատեղեկատվությունը

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էին, որ հարձակում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա։

Այսօր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է հարձակման մասին գրառումը։