Ասելով դավաճան, Ալեն Սիմոնյանին տվել եմ իր բնորոշումը
Կասկադով քայլում էի, երբ տեսա ախրաննիկներ են գալիս, ավտոյից մեկը դուրս եկավ, ոնց որ մաֆիոզ լիներ, մի ձեռքը վիրահատած, տեսա, որ Ալեն Սիմոնյանն էր։ Նրան իր բնորոշումը տվեցի, ասելով դավաճան։ ԱԱԾ-ի աշխատակիցներն ինձ մոտեցան, երկու աշխատակից ձեռներիցս բռնեցին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը մոտեցավ ինձ ու թքեց երեսիս։
Այս մասին հայտնում է Կանադահայ Կարեն Մկրտչյանը։