15-ամյա Համլետ Մանուկյանի շնորհիվ Թուրքիայում 2 անգամ բարձրացվեց հայոց եռագույնը․ նա դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Օղակների վարժության եզրափակչում 15-ամյա Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր՝ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: