Յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն` ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասականներ և կինոերաժշտության կախարդական էջեր
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20․00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն` ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասականներ և կինոերաժշտության կախարդական էջեր, Իսպանիայից ժամանած SpaDuet-ի հետ։
Դաշնակահար Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն և սաքսոֆոնահար Ռոդրիգո Պերես Վիլան կստեղծեն մտերիմ մթնոլորտ` պատմելով ստեղծագործությունների մասին և անմիջական կապ ստեղծելով հանդիսատեսի հետ։
