Վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ
Ադրբեջանի ՊՆ–ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»: Այս մասին տելեգրամ ալիքում գրել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ…այս ինչ վտանգավոր լռություն է»-գրել է ադրբեջանագետը: