«Վեոլիա Ջրի» օպերատիվ միջամտությունը Նորապատում․ վերականգնվում է վթարված կոլեկտորը

Screenshot

Արմավիր համայնքի Նորապատ գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերականգնում է վթարված կոյուղատարկոլեկտորը։ Խոսքը 800 միլիմետր տրամագծով կոլեկտորի մասին է, որը կարևոր դեր ունի տարածքի կոյուղաջրերի հեռացման համար։

Տարիների շահագործման հետևանքով կոլեկտորի երկաթբետոնե խողովակները մաշվել և կոռոզիայի են ենթարկվել, իսկ բետոնե հատվածները՝ քայքայվել, ինչի հետևանքով կոյուղաջրերը սկսել են արտահոսել՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ։

Ստեղծված իրավիճակին «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է օպերատիվ՝ կարճ ժամանակում սկսելով անհրաժեշտ շինարարական աշխատանքները։ Խնդրի երկարաժամկետ լուծման նպատակով հին երկաթբետոնե խողովակները փոխարինվում են 800 միլիմետրանոց պոլիէթիլենային խողովակներով, որոնք առավել դիմացկուն են կոռոզիայի նկատմամբ և նախատեսված են երկարատև շահագործման համար։

Մանրամասները՝ տեսանյութում.