«Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպով 5 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։
Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին «Queen Music Hall» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ծեծվողների մեջ են եղել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։