Երևանի նոր կենտրոնը. ինչպես են քաղաքաշինական նախագծերը փոխում մայրաքաղաքը

Screenshot

Վերջին տարիներին Երևանը կառուցապատման ամենաակտիվ փուլերից մեկն է ապրում։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում միաժամանակ իրականացվում են տասնյակ բնակելի և բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման աշխատանքներ։ Քաղաքաշինության ոլորտի մասնագետները նշում են, որ այսօր շուկան աստիճանաբար հեռանում է առանձին շենքերի կառուցման գաղափարից և անցնում ամբողջական քաղաքային միջավայրերի ձևավորմանը։

Այսօր գնորդներն այլևս բնակարան չեն ընտրում միայն քառակուսի մետրերով։ Կարևոր են դարձել նաև ճարտարապետական լուծումները, ենթակառուցվածքները, կանաչ տարածքները, կոմերցիոն գոտիները, անվտանգությունը, տրանսպորտային հասանելիությունը և բնակելի միջավայրի ընդհանուր որակը։

Այս մոտեցման լավագույն օրինակներից մեկը Երևանի կենտրոնում կառուցվող Firdus Prime Residence քաղաքաշինական նախագիծն է։

Screenshot

Այստեղ խոսքը պարզապես բնակելի շենքերի մասին չէ։ Նախագիծը նախատեսված է որպես ամբողջական թաղամաս, որտեղ համատեղվելու են բնակարանները, կոմերցիոն տարածքները, հանրային գոտիները և ժամանակակից քաղաքային կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկը ճարտարապետական միասնական լուծումներն են։ Շենքերի արտաքին տեսքը մշակվել է այնպես, որ համալիրն ունենա սեփական ճանաչելի կերպարը և ներդաշնակորեն համադրվի պատմական միջավայրի հետ՝ միաժամանակ ներկայացնելով ժամանակակից Երևանի նոր ճարտարապետական լեզուն։

Միաժամանակ թաղամասում կառուցվում են նաև կոմերցիոն տարածքներ, որոնք ապագայում կդառնան սրճարանների, խանութների, ծառայությունների և գրասենյակների հասցեներ։ Այսինքն՝ ձևավորվում է այնպիսի քաղաքային միջավայր, որտեղ կյանքի և աշխատանքի հիմնական կարիքները կենտրոնացած են մեկ վայրում։