Փաշինյանը նշեց Վեհափառին գրոհելու իրական պատճառն ու հրամայեց դատավորներին

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս է Ազգային ժողով, անպայման քաղաքական թիվ մեկ ամբիոնն օգտագործում է հերթական հրահանգներն իջեցնելու համար։ Այս անգամ հասցեատերը դատավորներն էին։ Փաշինյանը բաց տեքստով հրամայեց, որ այսուհետ ոչ ոք կալանավորվելուց հետո չպետք է ազատ արձակվի։ Սա նոնսենս է ոչ միայն ժողովրդավարության, այլև իրավական տեսանկյունից։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ի լուր հայության հերքեց ինքն իրեն՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե մինչ այս նա խոսում էր ինչ-որ կուսակրոնության ուխտի խախտումից, ապա այսօր բացահայտորեն խոստովանեց, որ իր գրոհը Հայ Առաքելական Եկեղեցու ու Ամենայն Հայոց Կափողիկոսի դեմ ունի բացառապես քաղաքական բնույթ։ Նիկոլ Փաշինյանը տառացիորեն կրկնեց Փաշազադեին, որ Հայ Առաքելական Եկեղեցին ու Վեհափառը խոչընդոտ են հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ճանապարհին, այլ խոսքով, խանգարում են Ալիևի պահանջների անվերապահ կատարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։