Ինչպե՞ս ու ի՞նչ եղանակով է Փաշինյանը հանձնելու Տիգրանաշենը
Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքի և ոչ մի հատված միանգամից չի հանձնում, նա մշակել է հայրենահանձնման յուրօրինակ ռիտուալ։ Նախքան այդ, նա հող է նախապատրասում, մի մասը փորձում արժեզրկել, սարքել մի անպիտան բեռ, մյուս մասը մինչ հանձնելը հռչակում ադրբեջանական։
Օրինակ՝ Սև լճի հետ կապված նա փորձում էր ձևավորել տպավորություն, որ աշխարհում չկա մի ազգ կամ պետություն, որը կպատերազմի «ինչ-որ» լճի ինչ-որ մի «30 տոկոսի» համար, կամ Իշխանասարը ներկայացնում էր մի դատարկ ու ամայի սար, որը ոչ թե մեր հայրենիքն է, այլ անիմաստ բեռ մեր ուսերին։
Իսկ Կիրանցի պարագայում նա վստահ հայտարարում էր, որ Հայաստանի տարածքներից ոչ մի թիզ չի հանձնվելու Ադրբեջանին։ Ու նա «ճիշտ» դուրս եկավ, քանի որ նախքան դրանց հանձնումը, այդ տարածքները հռչակեց ադրբեջանական։ Իհարկե այդ հանձնման դիմաց մենք ունեցանք նաև «ձեռբերումներ»։ Հանձնեցինք Կիրանցի տարածքները, ձեռք բերեցինք մի պատ։
Նույնն էլ տեղի է ունենում Տիգրանաշենի պարագայում։ Նիկոլ Փաշինյանի բերանից Տիգրանաշեն անվանումը դուրս չի գալիս, փոխարենն ասում է Քյարքի, այլ խոսքով, Փաշինյանը այն արդեն հռչակել է ադրբեջանական ու կրկին ստացվում է, որ Հայաստանի տարածքներից ոչինչ չի հանձնում, այլ Ադրբեջանին է տալիս ադրբեջանականը։
Մանրամասները՝ տեսանյութում։