«Երևանի գիշերները» մշակութային նախագիծ

«Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։

Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Նախագծին մասնակցում են՝

•	ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Armenian Colours» ջազային խումբը, «Yerevan-New York”  ջազ  քառյակը
•	«Կանտատա» լարային տրիոն և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը

Դասական ծրագիր

●	Օգոստոսի 25 — Մերգելյան այգի
●	Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
●	Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի

Ջազային ծրագիր

●	Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
●	Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
●	Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի

Համերգների սկիզբը՝ ժամը 20:00-ին։

Համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ: