Փաշինյանը եվրոպական դիտորդ է դարձել, պոստ ֆակտում արձանագրում է՝ էսկալացիայի վտանգ կա ու չի կանխում
Փաշինյանը կարծես եվրոպական դիտորդ լինի, միայն պոստ ֆակտում արձանագրում է, որ էսկալացիայի վտանգ կա, իսկ ինչպես պետք է դա կանխել և ժողովրդի անվտանգությունը, երկրի պաշտպանությունը բարձրացնել, իր նպատակը չէ, որովհետև թուրքահպատակ իշխանություն է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը մեկ հայտարարում է էսկալացիայի վտանգի մասին, հետո թվիթերում գրում, որ վտանգ չկա, հետո ԱԳ նախարարն ասում է, որ առաջարկությունները հեռու են վերջնական համաձայնությունից, շարունակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով հասարակությանը պատրաստում է նոր էսկալացիայի:
«Այն, ինչ Փաշինյանը առաջարկում է ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է, որով մեր պետականության գոյությունը դրվելու է հարցականի տակ: Որ օրը Փաշինյանը հասկացավ, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրի, կմարսի, դա կանի, իսկ մեր խնդիրը դա կանխելն է»,- ավելացրեց պատգամավորը: