Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

«2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների կողմից իրականացվել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Տանկերի անձնակազմները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ տեղանքում բնական եւ արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում։