Firdus Prime Residence-ում նշվել է Լոտ 10 և Լոտ 11 մասնաշենքերի Տանիքի տոնը
Firdus Prime Residence բնակելի թաղամասում ավարտվել է Լոտ 10 և Լոտ 11 մասնաշենքերի հիմնական կառուցումը։ Այդ կարևոր հանգրվանի առիթով թաղամասում կրկին նշվել է Տանիքի տոնը՝ միավորելով կառուցապատողներին, նախագծի գործընկերներին, գնորդներին և հյուրերին։
Տանիքի տոնը շինարարական հին եվրոպական ավանդույթ է, որը նշվում է այն ժամանակ, երբ շենքը հասնում է իր ամենաբարձր կետին։ Տոնը խորհրդանշում է ոչ միայն հերթական շինարարական փուլի ավարտը, այլ նաև երախտագիտություն է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքով, փորձով և նվիրվածությամբ մասնակցում են նախագծի իրականացմանը։

Firdus Prime Residence-ում Տանիքի տոնն արդեն դարձել է գեղեցիկ ավանդույթ։ Այս տարի այն նշվում է երրորդ անգամ, ինչը լավագույն վկայությունն է այն բանի, որ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթանում են կայուն և բարձր տեմպերով, իսկ նախագծի տեսլականը քայլ առ քայլ դառնում է իրականություն։
Տոնական միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու շինարարության ընթացքին, ինչպես նաև վայելելու Երևանի պատմական կենտրոնի և Հանրապետության հրապարակի բացառիկ համայնապատկերը, որը բացվում է նորակառույց շենքերի տանիքներից։

Firdus Prime Residence-ը քաղաքային միջավայրի ձևավորման հավակնոտ նախագիծ է, որի նպատակն է ստեղծել Երևանի նոր կենտրոնը՝ համադրելով ժամանակակից քաղաքաշինական մոտեցումները, բարձրակարգ ճարտարապետությունը և քաղաքի պատմական միջավայրի նկատմամբ հարգանքը։
Թաղամասի հիմքում ընկած են մի շարք կարևոր արժեքներ՝ բարձր որակ, պատասխանատու քաղաքաշինություն, ժամանակակից ենթակառուցվածքներ, հարմարավետ և անվտանգ կենսամիջավայրի ստեղծում, ինչպես նաև մարդկային հարաբերությունների և համայնքային մշակույթի ձևավորում։
Մանրամասները՝ տեսանյութում.