ՊՆ նախկին շենքից վտարված ընտանիքներից 13-ին կացարան է տրամադրվել

Պաշտպանության նախարարության նախկին շենքից փետրվարի 16-ին վտարված ընտանիքներից 13-ին տրամադրվել է կացարան։ Այս մասին Yerevanlive-ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

Մանուչարյանը հավելեց նաև, որ գործընթացը շարունակվում է, կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում։

Նշենք, որ ՊՆ նախկին շենքում բնակվում էին 100-ից ավելի ընտանիքներ, նրանցից 13-ին կացարան է տրամադրվել, իսկ մնացյալները շարունակում են գիշերել դրսում: