Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ վարչապետ

Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հնարության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։

«Ընդհանուր առմամբ պետք է ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը»,- եզրափակեց վարչապետը։