Ադրբեջանը մահապատժի է ենթարկել հայաստանցի զինծառայողների․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը։  Դրանում ներառված են 200 երկրներում, այդ թվում Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները, որոնք հիմնված են նաև ՀԿ-ների կողմից ներկայացրած գնահատականների վրա:

ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։

Տեղեկություններ կան, որ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը մասնակցել են հայկական ԶՈւ ծառայողների ապօրինի սպանությունների և դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող գործողությունների։

Նշվում է, որ սեպտեմբերյան  բռնություններից հետո Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել ՄԻԵԴ։ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, արժանահավատ հաղորդումներ կան, որ Ադրբեջանի բանտերում հայաստանցի զինծառայողներ են սպանվել։

Զեկույցում ասվում է՝ անցած տարվա հոկտեմբերի 2-ին ադրբեջանական սոցցանցերում տեսանյութ տարածվեց, Human Rights Watch-ի և Bellingcat լրագրողական հետաքննող խմբի հավաստմամբ,  տեսանյութում  առնվազն յոթ հայ զինվորների ապօրինի մահապատժի են ենթարկվում ադրբեջանական զինվորական համազգեստով զինծառայողների կողմից:

Human Rights Watch-ը (HRW) և Bellingcat-ը, համապատասխանաբար, հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 20-ին հայտարարեցին, որ ստուգել են՝  տեսանյութն արված է սեպտեմբերի կեսերին: HRW-ն մահապատիժը որակել է որպես «պատերազմական հանցագործություն, որի համար պետք է պատասխանատվություն կրել»:

Հոկտեմբերի 11-ին մեկ այլ տեսնայութ էր տարածվել, որտեղ մարտակեն դիրքում երևում են երեք հայ զինծառայողներ։

Ավելի ուշ այս երեք զինծառայողների մարմինները վերադարձվեցին հայկական կողմին։ Հայաստանի զինված ուժերն ու առանձին իրավապաշտպաններ նույնականացրել էին։